Թբիլիսահայ Արմեն Գրիգորևը և պոլսահայ Առնո Կարապետյանը հաջող հանդես եկան Ստամբուլում ավարտված օփենում: Նրանք 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր եւ 94 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 7-րդ և 8-րդ տեղերը,- հայտնում է armchess .am-ը:
8,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Մուստաֆա Իլմազը (Թուրքիա): Կարապետյանը միակ մասնակիցն էր, որը կարողացավ ոչ-ոքի խաղալ հաղթողի հետ: