«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է վերջին երեք օրերի ոստիկանության կողմից ապօրինի գործողությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

««Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է վերջին երեք օրերի ոստիկանության կողմից ապօրինի գործողությունները: Տեղի են ունենում մարդու իրավունքների հիմնարար ազատությունների կոպիտ և անօրինական խախտումներ, ինչպես նաև բարոյական բոլոր նորմերին ի հակառակ ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից բռնությունների հրահանգների կատարում:

Որպես հետևանք անօրինական բերման ենթարկելը զուգորդվել է նաև խոշտանգումներով, այդ թվում՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ:

Այսպիսով՝ ոստիկանությանը օրենքի պահապանից դարձրել է անօրինականության պահապան:

Մենք դատապարտում ենք իշխանությունների և նրա հանցագործ կամայականությունները իրականացնող ոստիկանության գործունեությունը»:




Լրահոս