Համաներմամբ ազատ են արձակվել 561 դատապարտյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի “Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին” որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 18.00-ի դրությամբ, ազատ են արձակվել 561 դատապարտյալ:
“Էրեբունի” ՔԿՀ – 170
“Կոշ” ՔԿՀ -110
“Նուբարաշեն” ՔԿՀ-64
“Վարդաշեն” ՔԿՀ – 47
“Արթիկ” ՔԿՀ – 33
“Սեւան” ՔԿՀ – 50
“Աբովյան” ՔԿՀ – 17
“Վանաձոր” ՔԿՀ-14
“Հրազդան” ՔԿՀ – 23
“Գորիս” ՔԿՀ-12
“Դատապարտյալների հիվանդանոց”-20
“Երեւան Կենտրոն” ՔԿՀ-1




Լրահոս