Նախագահական կառավարումը ԼՂՀ-ում պահպանելու որոշումը կարելի է կայացված համարել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մի քանի ամիս է՝ խոսակցություններ են ընթանում, որ ԼՂՀ Սահմանադրության հարցն օդում կախված է. ապրիլյան պատերազմից հետո հասկացել են, որ Արցախում կառավարման մոդելը փոխելը վտանգավոր է։ Ինչ-որ պահի, ասում էին, կանգնել են «ամերիկյան մոդելի» վրա՝ ուժեղ նախագահ, առանց վարչապետի։ Երեկ, կարելի է ասել, պաշտոնապես հայտարարվեց այդ գործընթացը կասեցնելու մասին. ԼՂՀ Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը հայտարարեց. «Հնարավոր է, որ հայեցակարգի ներկայացումը հետաձգվի»։ Իսկ այն պետք է ներկայացվեր օգոստոսի 1-ին։ Մեր տեղեկություններով, նախագահական կառավարումը ԼՂՀ-ում պահպանելու որոշումը կարելի է կայացված համարել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս