«Տասը տարվա մշտական բնակության պահանջը մեր սահմանադրական նորմն է, եւ հաշվի առնելով Եվրոպայի վերջին զարգացումները, երբ մենք քննարկում էինք 2011-ին մեր ընտրական օրենսգիրքը, թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը առաջարկել էին մեզ անդրադառնալ այդ հարցին»:
Կրկին սկսվեցին արդարացումները, եւ որ ամենակարեւորն է, իշխանության ներկայացուցիչները միշտ էլ ունեն «հերթապահ» արտահայտություններ ու ձեւակերպումներ իրենց կատարած քայլերի ու ընդունած որոշումների համար: Այդ ձեւակերպումները, իհարկե, ոչինչ չեն ասում եւ, ամեն դեպքում, մնում են դժվար հասկանալի: Նախագահի պաշտոնի համար սահմանված` ՀՀ-ում տասնամյա բնակության եւ քաղաքացիության ցենզի վերանայումը, շատերին հասկանալի է, որ կատարվում է Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին եւ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանի համար, բայց դե իշխանություններին դա ապացուցելը գրեթե անհնար է: