ՀԱՐՑ. Մենք բնակվում ենք 16-հարկանի շենքում, որի վերելակը շատ վատ է աշխատում, նույնիսկ լինում են դեպքեր, երբ օրական 2 անգամ փչանում է: Նշեմ, որ ամսական 26.000 դրամ հատկացվում է վերելակի նորոգմանը: Մենք՝ շենքի 60 եւ ավելի բնակիչներով, դիմել ենք քաղաքապետարան եւ ոչ մի դրական արդյունք չենք ստացել: Անգամ բակ էլ չունենք, որ վերելակի չաշխատելու դեպքում բակում մնանք: Կան շատ թոշակառու եւ հիվանդ բնակիչներ, ինչպե՞ս պետք է 16 հարկ բարձրանան եւ իջնեն: Մի՞թե վերելակի խնդիրն առաջնային չէ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Նոր Նորքի 5-րդ զանգված, Մառի 12 շենքի վերելակի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանին ուղղված ձեր հարցման՝ «Նոր Նորք վերելակ» ՍՊԸ-ն տեղեկացնում է, որ վերը նշված հասցեում նախատեսված է երկու վերելակ, սակայն կնքված պայմանագրի համաձայն` գործարկվում է միայն մեկը: Ի հայտ եկած խափանումները ժամանակին վերացվում են: Ընկերությունը միաժամանակ առաջարկում է պայմանագիր կնքել եւ գործարկել նաեւ 2-րդ վերելակը:
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե, ըստ «Նոր Նորք վերելակ» ՍՊԸ-ի, տվյալ շենքում նախատեսված է երկու վերելակ, ապա հարց է առաջանում. ինչո՞ւ է գործում միայն մեկը, այն էլ խափանումներով: Եվ որքան էլ նշված է, թե առաջացած խափանումները վերացվում են ժամանակին, շենքի բնակիչների ահազանգը հակառակն է փաստում: Այլապես անիմաստ է դիմել թերթի խմբագրություն` բողոքելով աշխատող վերելակից: