Վերջերս Կենտուկիում բացվել է նոր զբոսայգի: Զբոսայգու գլխավոր առավելությունը բիբլիական նավի վերակառուցումն է: Նոյան տապանը կառուցվել է ճշգրիտ չափերով, ինչպես սահմանված է Ծննդոց գրքում: Տապանի բարձրությունը հավասար է 9 հարկանի շենքի բարձրության: Նրա երկարությունը 510 ֆուտ է, իսկ լայնությունը 85 ֆուտ մետր է:
Ներսում նույնպես ամեն ինչ իրական չափերով են:
Քրիստոնեական այգու հակառակորդներին դուր չի գալիս «Հանդիպում տապանի հետ» թանգարանի աշխատակիցների պայմանները: Աշխատակիցները պետք է փաստաթուղթ ստորագրեն, որտեղ թվարկվում են քրիստոնեկան հավատի հիմնական պատվիրանները, այդ թվում` կապված «սեռական մերձեցման հետ որպես տղամարդու և կնոջ միության, որոնք կապված են Պսակի արարողությամբ»:
Զբոսայգու աշխատողը, համաձայն այդ փաստաթղթի, նույնպես պետք է «ընդունի Հիսուս Քրիստոսին որպես իր փրկչի»: Ջիմմի հեմը, ով նախագծի հեղինակն է, խոստովանում է, որ այդ պայմանները թույլ չեն տալիս եվրեներին, մուսուլմաններին և այլ կրոնի ներկայացուցիչներին աշխատել այդ նոր քրիստոնեական այգում: