ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե նպաստառուն մահացել է, ապա այդ դեպքում ո՞վ կարող է նրա փոխարեն ստանալ մահվան պատճառով չստացված գործազրկության նպաստը:

Լենա Մխիթարյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացված գործազրկության նպաստի գումարը վճարվում է ընտանիքի չափահաս անդամին կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որեւէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին, եթե նրանցից որեւէ մեկը գործազուրկի մահից հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմում է ներկայացրել զբաղվածության կենտրոն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության զբաղվածության
պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարելի է պատկերացնել, թե մարդիկ ինչպիսի վատ պայմաններում են ապրում, որ ստիպված գործազուրկ հարազատի մահից հետո դիմում են համապատասխան կառույցներին, որպեսզի կարողանան ստանալ գործազրկության չնչին՝ 18.000 դրամը: ԱՎԾ-ի տվյալները փաստում են, որ անցած տարի պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը եղել է 87.4 հազար: Այդ մարդիկ, սակայն, առաջիկայում կզրկվեն նաեւ գործազրկության նպաստից, քանի որ, ինչպես հայտնի է, ԱԺ-ն պատրաստվում է համապատասխան օրենսդրական փոփոխությամբ վերացնել այդ նպաստային համակարգը:




Լրահոս