ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Աբովյան քաղաքում

Երեկ տեղի ունեցավ օրեր առաջ ՊՊԾ գնդում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը: Հոգեհանգստի արարողությանը ներկա էին գնդապետի հարազատները, ընկերները, քաղաքացիները, ինչպես նաեւ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

 

 

 
ՀԱՐՑ. Ամեն տարի փետրվարին ես աշխատավայրից տեղեկանք եմ ներկայացնում, որպեսզի կատարվի վերահաշվարկ: Ես ուզում եմ իմ աշխատանքային ստաժի վերահաշվարկ կատարել: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պետք է անեմ:

Եսայան Ռուբիկ (ք. Երեւան, Ռշտունի 49)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Եսայանի դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է նաեւ, եթե տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի» 43.2-րդ կետի համաձայն` աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար կենսաթոշակառուն գրավոր դիմումի հետ ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը, աշխատելու մասին գործատուի տված տեղեկանքը, որում պետք է նշված լինեն աշխատանքի ընդունվելու հրամանի համարը, օրը, ամիսը, տարեթիվը եւ գրառում այն մասին, որ տեղեկանքը տալու օրվա դրությամբ աշխատում է այդ գործատուի մոտ, իսկ աշխատանքից ազատված լինելու դեպքում` աշխատանքային գրքույկը:
Նշված փաստաթղթերին կցվում է սոցիալական ապահովության վճարներ կատարած լինելու մասին տեղեկանքը կամ գործատուի տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների եւ ամիսների:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2015թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակը կազմում է 16000 դրամ, ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը առաջին 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի համար սահմանվել է 800 դրամ, 11-ից ավել յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի համար` 500 դրամ:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ գյուղատնտեսական կենդանիներ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում գյուղատնտեսական կենդանիների ներմուծումը ՀՀ:

Ստեփան Հայրապետյան (49 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության անասնաբուժական պահանջներին համապատասխանելու պայմաններում արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական կամ առողջության կամ սանիտարական սերտիֆիկատի կամ անասնաբուժական վկայականի առկայության դեպքում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անասնաբուժական պետական հսկման ենթակա բեռները եւ գյուղատնտեսական կենդանիները ներմուծվում կամ արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում են ներմուծող կամ արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված՝ բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող հետեւյալ փաստաթղթերից որեւէ մեկի` անասնաբուժական կամ առողջության կամ սանիտարական սերտիֆիկատների կամ անասնաբուժական վկայականների առկայության դեպքում, իսկ տոհմային կենդանին, ինկուբացիոն ձուն, ձվաբջիջը՝ նաեւ տոհմային ծագումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում:




Լրահոս