ArmLur.am-ի լրագրողը Էրեբունի ԲԿ-ից հայտնում է, որ այստեղ գիշերը տեղի ունեցած բախման հեևանքով տեղափոխվել է 16 տուժածներ: Այս պահին բուժում է ստանում նրանցից ինը, երեքը գտնվում է կայուն ծանր վիճակում: Նրանց մեջ է «Սասնա ծռերի» անդամ Արման Լամբարյանը: Այստեղ վիրահատվել է մեկ քաղաքացու ծնոտը, և մեկ ոստիկան որովայնի շրջանում:
«Գրիգոր Լուսավորչ»-ից մեր թղթակիցը հայտնում է, որ այստեղ կա 50 հիվանդ: 36-ը դուրս է գրվել, 7-ը վերակենդանացման բաժանմունքում է, 1-ը` այրվածքաբանական: Երիտասարդի աչքը հեռացվել է այստեղ:
Այստեղ են նաև տուժած երկու լրագրողնեը, որոնք ծանր տռամվայի բաժնում են: