«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը 1in.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ՊՊԾ գնդի ներսում եղած բժիշկներն իրենց կամքով հեռացել են: Այս մասին հայտնել է նաև ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկներն էին «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանն ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանը բուժքույր Մալինա Մարգարյանը: Դավիթ Տոնոյանն ու Սալվադոր Խեչոյանն ավելի վաղ էին դուրս եկել գնդից: