Վրաց-ռուսական սահմանին մոլորված քաղաքացին հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 5-ին, ժամը 17.13-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.11-ին վրաց-ռուսական սահմանի չեզոք գոտում վրաց փրկարարները հայտնաբերել են  մոլորված ՀՀ քաղաքացի` 1977 թ. ծնված Հ. Ս.-ին և նրան ուղեկցում են մոտակա բնակավայր:
Փրկարարներն իջել են սարից և Հ. Ս.-ին փոխանցել Ստեփանծմինդայի սահմանապահ ոստիկանության աշխատակիցներին: Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատուն և Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանը:
***
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ Հ. Ս. (ծնվ. 1977 թ.) վրաց-ռուսական սահմանը հատելիս մոլորվել է: Ահազանգը փոխանցվել է Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտ և ՌԴ ԱՃԿԿ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի օրվա հերթապահից և Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտի Ինֆորմացիոն կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են, իսկ ժամը 05.00-ին՝ լրացուցիչ ուժեր ներգրավվել աշխատանքներին:
Որոնաղափրկարարական աշխատանքները շարունակվում են և՛ Ռուսաստանի Դաշնությունում, և՛ Վրաստանի Հանրապետությունում:
 




Լրահոս