«Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցն ինքնասպանության փորձից առաջ գրություն է թողել. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ArmLur.amհայտնել է, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի պահպանության բաժնի կրտսեր մասնագետ 54-ամյա Հ. Հովհաննիսյանը ինքնասպանության փորձ է կատարել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վաղ առավոտյան ՔԿՀ աշխատակիցները նկատել են, որ Հարությունյանը աշխատանքից ուշացել է եւ հասկանալու համար, թե ինչ խնդիր է առաջացել նրա հետ` ՔԿՀ աշխատակիցները գնացել են նրա տուն: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՔԿՀ աշխատակիցները տան դուռը տեսել են բաց վիճակում եւ այլ տարբերակ չունենալով` մուտք են գործել տուն, սակայն նկատել են, որ նա տանը չէ:

Մի փոքր անց ՔԿՀ աշխատակիցներից մեկը տան սեղանին գտել է մի թուղթ: Ըստ մեզ հասած տեղեկության` գրության մեջ Հովհաննիսյանը հայտնել է, որ ինքը ինքնասպանության է գնում եւ նշել է, թե որտեղ է կատարելու այդ քայլը: ՔԿՀ աշխատակիցները գնացել են նամակի նշված հասցեի հետքերով եւ իրենց գործընկերոջը գտել են Վանաձոր ՔԿՀ-ի կիսակառույցի նկուղում երակները եւ կոկորդը կտրած: Վերջիններս շտապօգնություն են կանչել եւ Հովհաննիսյանին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկներին հաջողվել է փրկել 54 -ամյա Հ. Հովհաննիսյանի կյանքը:

Մեզ հասած տեղեկություններով` ինքնասպանության փորձ կատարած ՔԿՀ աշխատակիցը ամուսնալուծված է, ապրում է միայնակ: Ի դեպ մեզ հայտնի դարձավ, նա գրության մեջ նշել է իր այս քայլի հիմնական պատճառը. «Ես իմ կամքով եմ գնացել այս քայլին, ոչ մեկին պետք չէ մեղադրել, բացի պետությունից, որի պատճառով ես մեծ պարտքեր եմ կուտակել»:




Լրահոս