Ժողովուրդ. Եվրոպացիները չեղյալ են հայտարարել Հայաստանի պատվիրակության այցը Բրյուսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ”–ին հայտնի դարձավ, որ եվրոպական կողմի պահանջով չեղյալ է համարվել հայկական կառավարական պատվիրակության ծրագրած այցը Բրյուսել։ Այդ պատվիրակությունը, որը պետք է ղեկավարեր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, պետք է Բրյուսել մեկներ այս շաբաթ՝ օրակարգում ունենալով Եվրամիության հետ հետագա համագործակցության հարցի քննարկումը։
 
Սակայն Սերժ Սարգսյանի՝ դեպի Մաքսային միություն ճանապարհը եվրոպացիներին ստիպել է հայկական պատվիրակության համար նախապես նշանակված հանդիպումները չեղյալ հայտարարել։ 
 
Մանրամասներն՝  այսօրվա համարում
 




Լրահոս