Ով որքան է բռնագանձել. այս ամիսների ընթացքում ԴԱՀԿ կատարողական վարույթները 366 հազար 8 են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա վեց ամիսների արդյունքներով ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կատարողական վարույթները 366 հազար 8 են եղել: Նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 379 հազար 133: Նշենք, որ Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնից հրաժարական տվեց այս տարվա ապրիլի սկզբին, իսկ Արմեն Հարությունյանը այս պաշտոնում նշանակվել է ապրիլի 30-ին:

Այս տարվա ապրիլ, մայիս, հունիս ամիսներին դատական ակտերի հիման վրա ստացված կատարողական վարույթները կազմել են 250 հազար 461 հատ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երբ ԴԱՀԿ պետը Միհրան Պողոսյանն էր, ավել է, քանի որ նախորդ տարի եղել են 203 հազար 656 հատ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա երկրորդ եռամսյակում պետբյուջեի օգտին բռնագանձվել է 617 մլն 637 հազար դրամ: Իսկ չվերականգնված գումարը՝ 230 մլն 983 հազար 300 դրամ: Անցած տարվա երկրորդ եռամսյակում բռնագանձված գումարը կազմել է 834 մլն 972 հազար դրամ, իսկ չվերականգնված գումարը՝ 174 մլն 186 հազար դրամ:




Լրահոս