Գլենդելում տարեց հայուհին վրաերթի է ենթարկել մի կնոջ եվ նրա թոռանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում բնակվող 79-ամյա հայուհին իր մեքենայով վրաերթի է ենթարկել 72-ամյա մի կնոջ եւ վերջինիս 2 տարեկան թոռնիկին,- գրում է “Glendale News-Press”-ը: Նրանք փողոցն անցնելիս են եղել հետիոտնային անցումով: Վարորդ Նոյեմիկ Կարապետյանը թեքվել է ձախ եւ հարվածել նրանց: Նա ոստիկաններին պատմել է, որ չի նկատել  հետիոտնային անցումով անցնող տուժածներին: Կարապետյանը մնացել է դեպքի վայրում եւ ավելի ուշ ազատ էր արձակվել:  




Լրահոս