Էրդողանն ու Նազարբաևը համաձայնության են եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանն  ու Թուրքիան համաձայնության են եկել ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու շուրջ: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:

Ղազախստանի նախագահի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ ասվում է, որ Նազարբաևն ուշադրություն է հրավիրել միջազգային կայունության ապահովման հարցերում ընդհանուր ջանքերի կարևորության վրա: Նա իր երախտագիությունն է հայտնել Թուրքիային 2017-2018թթ. ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամակցության համար հանրապետությանն աջակցելու համար:

«Գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների աճի ֆոնին՝ Ղազախստանն ու Թուրքիան պատրաստ են միավորել ջանքերը՝ համաշխարհային անվտանգության և կայունության ապահովման համար»,-«ՌԻԱ նովոստի»-ն մեջբերում է Նազարբաևի խոսքը:




Լրահոս