ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե կուտակային կենսաթոշակային ֆոնդերի 5 տոկոսը ո՞ր գումարից է կատարվում:

Անուշ Շահինյան (37 տարեկան, օպերատոր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Այս դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել 07.06.2012թ. N 175-Ն ««Եկամտային հարկի հաշվարկման եւ վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» հրամանի դրույթներով: Այդ հրամանի 28 կետի համաձայն՝ հարկային գործակալները (գործատուները) կատարում են պարտադիր կուտակային ամսական վճարումները՝ վարձու աշխատողների (հանրային ծառայողների) բազային եկամտից (մինչեւ 500 հազ. դրամ աշխատավարձից 5% ու եւս 5% պետության մասնակցությամբ, 500 հազ. դրամը գերազանցող գումարից 10%՝ առանց պետության մասնակցության) եւ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող (ծառայություններ մատուցող) ֆիզիկական անձանց հարկվող եկամտից (5%՝ առանց պետության մասնակցության)՝ ամսական հարկի վճարման վերջնաժամկետներում:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս եւ նմանատիպ այլ օրենքների կիրառումից պարզ է դառնում, որ դրանք բխում են միայն պետության շահերից, մինչդեռ զարգացած կամ գոնե զարգացող երկրներում բոլորովին այլ է կենսաթոշակային ֆոնդի բաշխումը: Մնում է արձանագրել, որ Հայաստանը չի դասվում նույնիսկ զարգացող երկրների շարքը:




Լրահոս