Պուտինը Սերժ Սարգսյանին խոստացել է տեղեկացնել Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոստացել է վերջինիս տեղեկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին:

«Բաքվում մենք հանդիպել ենք Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, և, իհարկե, չէինք կարող շրջանցել այդ թեման, որի մասին դուք այժմ նշեցիք՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Բնականաբար, ես հաճույքով ձեզ կտեղեկացնեմ Բաքվում կայացած մեր զրույցի արդյունքները»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Պուտինի խոսքը:




Լրահոս