Ժողովուրդ. ՀՀԿ խմբակցությունում մթնոլորտը փոքր-ինչ լարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդը” գրում է, որ ՀՀԿ խմբակցությունում մթնոլորտը փոքր-ինչ լարվել է։ Պատճառն այն է, որ շաբաթվա վերջին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է պաշտոնական այցով մեկնի Բրազիլիա, Արգենտինա եւ Ուրուգվայ, ու շատ պատգամավորներ կյանքի գնով ցանկանում են շրջագայել նրա հետ: “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ թեժ մրցակցություն է սկսվել հատկապես խմբակցության կանանց միջեւ, քանի որ մշտապես պատվիրակության անդամի կազմում լինում են Կարինե Աճեմյանն ու Մարգարիտա Եսայանը:
Տիկնայք բոլոր միջնորդների օգնությամբ Հ. Աբրահամյանին ,հասկացրելե են, որ այդպես արդար չէ, եւ պետք է այս անգամ կազմը փոխել: Հավանաբար այս անգամ հասել են իրենց նպատակին: “Ժողովուրդ”-ը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանից պարզել, թե ինչ է մտադիր անել Աբրահամյանը: “ԱԺ նախագահին ուղեկցող պատվիրակության կազմը որոշում է ԱԺ նախագահը, ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա միջանցքի խոսակցությունները ես չեմ մեկնաբանում”,-ասաց նա:
Առավել մանրամասն`այսօրվա համարում




Լրահոս