Օգոստոսի 12-ին իսպանական Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։
Քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ինստիտուցիոնալ հայտարարությանը։ Այս քայլով Բենալմադենան համալրեց Իսպանիայի՝ նման որոշում ընդունած երկու տասնյակից ավելի քաղաքների շարքը: