Շոյգուն Բաքվում է. ԼՂ հարցով քննարկում կանցկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն կիրակի օրը կարճ աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան, որտեղ, ինչպես ակնկալվում է, կքննարկվեն ռազմատեխնիկական համագործակցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը:

«Օգոստոսի 14-15-ը ռուսական պաշտպանական գերատեսչության ղեկավարը Բաքվում բանակցություններ կվարի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Բանակցություններ ժամանակ կքննարկվեն ռազմատեխնիկական համագործակցության հարցերն ու միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ ԼՂ հարցի շուրջ կարծիքներ կփոխանակվեն:

Ինչպես նաև պլանավորվում է, որ Շոյգուին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:




Լրահոս