ԱԺ իշխող մեծամասնությունը, հնազանդվելով կառավարության կամքին, երեկ սեփական ձեռքով հողին հավասարեցրեց խորհրդարանի հեղինակությունը: 70 կողմ, 31 դեմ եւ 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որտեղ ԱԺ պատգամավորի աշխատավարձը հավասարեցված է փոխնախարարի աշխատավարձին: Սա, թերեւս, կարելի է համարել ինքնանվաստացման յուրօրինակ դրսեւորում, քանի որ անգամ ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակն ավելի բարձր է, քան նախարարինը: Այնինչ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության առաջարկած նախագծով խորհրդարանի պատգամավորները հավասարեցվեցին նախարարի տեղակալներին: Եվս մեկ կարեւոր հանգամանք. նախորդ քառօրյայի ժամանակ, երբ քննարկվում էր այս հարցը, նույն ՀՀԿ-ականներն իրենք էին դժգոհում պատգամավորին ու փոխնախարարին միեւնույն արշինով չափելու համար: Բայց երեկ նույն դժգոհողներն առաջինը հնազանդվեցին կողմ քվեարկելու հրահանգին: Ի դեպ, հետաքրքիր համեմատություն. ԱՄՆ-ում գործող օրենսդրությամբ՝ երկրի ղեկավար մարմինների աշխատավարձերի բարձրացման մասին որոշումներն ուժի մեջ են մտնում նրանց հեռանալուց հետո: Իսկ Հայաստանում ՀՀԿ-ն ինքն իր աշխատավարձը բարձրացրեց:
ԱԺ ԴԵՐՆ ԻՋԱՎ ԱՐԴԵՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ