ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօր որոշ մարդիկ պաշտոնի համար  մոռացել են իրենց ազնվությունը: Իրենց էլ կծախեն, իրենց խիղճն էլ կծախեն, Աստծուն էլ, բայց պաշտոնը մշտական չի, սիրելի՛ ժողովուրդ: Պաշտոնը մեզ համար խնդիրներ լուծելու միջոց է»։

Գագիկ Ծառուկյան

Դե եթե «այլընտրանքի» ղեկավարը հայտարարում է, որ պաշտոնի համար մարդ մոռանում է իր ազնվությունը եւ պատրաստ է իր խիղճն էլ ծախել, եւ պաշտոնն էլ մշտական չէ, ապա ինչո՞ւ է իր կուսակիցների համար ձգտում պաշտոններ ձեռք բերել։ Դե իհարկե, դա խնդիրներ լուծելու միջոց է, պարզապես հարց է առաջանում՝ ում խնդիրները լուծելու՝ ժողովրդի՞, թե՞ իր եւ իր «այլընտրանքայինների»։ Եվս մեկ անգամ ԲՀԿ-ի խոսքը ոչ միայն գործ չդարձավ, այլեւ նույնիսկ մի խոսքը մյուս խոսքին չհամապատասխանեց։ Իսկ անիմաստ խոսելը դառնում է պոպուլիզմ, դա էլ երեւի ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ կոալիցիա եղած ժամանակ են սովորել։




Լրահոս