«ՀՀԿ-ին միշտ քննադատել են, լավ գործերը վերագրել են իրենց, իսկ վատերը՝ ՀՀԿ-ին: Այո՛, ունենք վատ չինովնիկներ, բայց մենք կամաց-կամաց ազատվում ենք նրանցից»:
Ա՜յ քեզ նորություն, պարզվում է՝ ՀՀԿ-ն լավ գործեր էլ է արել, ուղղակի մենք այնքան հետ ենք մնացել կյանքից եւ երեւի այնքան տկարամիտ ենք, որ չենք նկատում եւ չենք էլ ուզում նկատել, միայն անհիմն փնովում ենք եւ «զրպարտում» ազգի նվիրյալներին։ Ընտրությունների ժամանակ էլ կեղծիքները եւ լցոնումները ՀՀԿ-ի օգտին երեւեւի ընդդիմադիր քաղաքական ուժերն էին անում եւ ամբողջ մեղքը բարդում ՀՀԿ-ի վրա՝ փորձելով կրկին զրպարտել, օֆշորում ընկերություն գրանցելն էլ, բնականաբար, զրպարտություն էր, բյուջետային միջոցների մսխումն ու փոշիացումն էլ, արտաքին քաղաքականության տապալումն էլ։