«Այս տարիների ընթացքում մեծ ջանքեր եւ աշխատանքներ են իրականացվել ՏԻ համակարգի կայացման եւ հետեւողական զարգացման առումով»:
Ի՞նչ ՏԻ համակարգի զարգացման մասին է խոսում փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Երեւի նկատի ունի այն, որ այսօր ունենք բարձրագույն կրթություն չունեցող գյուղապետե՞ր, ովքեր նույնիսկ չգիտեն, թե ով պետք է հաստատի իրենց համայնքի բյուջեն եւ չիմանալով, որ դա իրենց գործառույթն է՝ այն վերագրում են մարզպետարաններին։ Կամ ինչպե՞ս կարելի է խոսել ՏԻ համակարգի զարգացման մասին այն դեպքում, երբ ընտրությունների ժամանակ գյուղերում ընտրություն որպես այդպիսին չի կատարվում, համայնքների ղեկավարները կատարում են իրենց վերադասների հրամանները եւ «ընտրում» համայնքի բնակիչների փոխարեն։