Ինչո՞ւ ազատամարտիկի ընտանիքին պետության կողմից դեռևս օգնություն չի ցուցաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք հուլիսի 26-ին «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու կասկածանքով ձերբակալված ազատամարտիկ Մհեր Մազմանյանը իր խնամքի տակ ունի վեց անչափահաս երեխաներ, ովքեր բնակվում են վարձով և կանգնած են փողոցում մնալու վտանգի առաջ:

Օրերս ՄԻՊ-ից տեղեկացրել էին, որ զբաղվում են ընտանիքին օգնելու հարցով, սակայն  ինչպես ArmLur.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, գործով դեռևս որևէ նոր բան չկա:

Ըստ ՀՀ  ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի, երբ անչափահասների խնամակալությամբ զբաղվող անձին զրկում են ազատությունից, ապա պետությունը պարտավորվում է պետբյուջեից գումար հատկացնել նրա ընտանիքին խնամքն իրականացնելու համար:

Ստացվում է, որ ընտանիքը պետք է հայտնվի փողոցում և սպասի մինչ նախաքննություն իրականացնող մարմինը որոշի կա՞ արդյոք ընտանիքին օգնելու կարիք, թե՞ ոչ:




Լրահոս