Մոնա Լիզայի բնորդուհու տունը վաճառքի է հանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իտալիայում վաճառքի է հանվել այն առանձնատունը, որտեղ, ինչպես ենթադրվում է, 1479թ. ծնվել է Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզա կտավի բնորդուհի Լիզա Գերարդինին: Վինյամաջիո առանձնատունը, որի գլխավոր շենքը կառուցվել է 14-րդ դարում, Տոսկանայում զբաղեցնում է 65 հա տարածք: Այժմ կալվածքի սեփականատերն է իտալացի փաստաբան Ջանի Նունցիանտեն, ով վստահեցնում է, որ հայտնի կտավի ֆոն է ծառայել առանձնատան կողքին գտնվող հովիտը: Նա հույս ունի վաճառքից ստանալ 50 մլն եվրո: Առանձնատան գնմամբ հետաքրքրվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունից մի մեծահարուստ եւ մի խումբ չինացի ներդրողներ:




Լրահոս