Սասնա Ծռեր խմբավորման անդամ Արթուր Սարգսյանի խափանման միջոցի վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց:
Փաստաբան Տիգրան Եգորյանը լրագրողներին փոխանցեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով նիստին ներկա չի գտնվել Արթուր Սարգսյանը: Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 23-ին: Հիշեցնենք որ Արթուր Սարգսյանը խմբավորման անդամներին հաց բերողն էր: Նրան մեղադրանք է առաջադրվել խմբավորմանն օժանդակելու մեջ: