ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բայց պարզել ենք, որ քննիչի կողմից որեւէ խախտում չկա: Ինչ վերաբերում է դերասան բառը ռ-ով գրելուն, մեզ համար էլ գաղտնիք չէ` ով ինչպես է խոսում, շատերը հատուկ փափուկ շեշտեր են դնում, մենք քննիչի գործողություններում բարոյական սխալի պահը չենք հանդիպել»:

Գագիկ Համբարձումյան news.am

Նախ` «դերասան» բառը «ռ»-ով գրելը եթե բարոյական սխալ էլ չէ, ապա առնվազն անգրագիտություն է, ուղղագրական կոպիտ սխալ: Եվ այստեղ հարց է առաջանում. ի՞նչ գործ ունեն անգրագետ քննիչները համակարգում: Բնականաբար, անգրագետ քննիչն էլ գործը կվարի անգրագետ, իսկ ավելի շուտ` պարզապես կկատարի իր վերադասի հրահանգները, մանավանդ եթե գործ ունի մի մարդու հետ, ով աչքի է ընկնում ոչ իշխանամետ դիրքորոշմամբ: Բայց առավել ցնցող է փոխոստիկանապետի բացատրությունը, որ նման անգրագիտությունը պայմանավորում է խոսելու ձեւով կամ փափուկ շեշտեր դնելով: Ի՞նչ կապ ունի խոսելը գրելու հետ:




Լրահոս