ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ սննդային հավելումներ ներմուծելու համա կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում սննդային հավելումների ներմուծումը ՀՀ:
Էմմա Հակոբյան (37 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Է. Հակոբյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի կամ համապատասխանության կամ ծագման սերտիֆիկատների կամ բեռի տվյալ խմբաքանակի լաբորատոր փորձարկումների արձանագրությունների առկայության դեպքում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սննդային հավելման օգտագործումը հիմնավորվում է, եթե այն գերադասելի է, բացակայում է սպառողի առողջության վրա ռիսկային ազդեցությունը, սպառողին չի գցում թյուրիմացության մեջ եւ օգտագործվում է մեկ կամ մի քանի տեխնոլոգիական նպատակներով, որոնց հնարավոր չէ հասնել տնտեսապես եւ տեխնիկապես հասանելի այլ միջոցներով: