Թուրքական բանակը Սիրիայում 13 գյուղ է ազատագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» շարունակվող օպերացիայի շրջանակներում թուրքական բանակը 13 գյուղ է ազատագրել, փոխանցում է Anadolu-ն:

Հաղորդվում է, որ ահաբեկիչները դուրս են մղվել Ջերաբլուսի շրջանի 10 գյուղից և Ռաի շրջանի 3 գյուղից:

Բոլոր բնակավայրերն անցել են սիրիական բանակի վերահսկողության տակ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Եփրատի վահան» օպերացիան շարունակվում է Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ:

Ահաբեկիչներից մաքրվել են Ամերինա, Այն Էլ, Բայդա, Դաբիս, Բալաբան, Սարայսատ, Ջեբել Կուսսա, Կըրկ Մագարա, Կըրատա, Ներքին Ամերինա, Էզ Զախիրիա, Այաշե, Շեյխ Յակուպ և Քերսանլի գյուղերից:




Լրահոս