Աղավնաձորում երեխաներին դպրոց չեն ուղարկելու՝ ի նշան բողոքի. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում խաղողը դեռ չի հասել, սակայն խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնելու։ Գյուղի դպրոցականներին և մանկապարտեզի սաներին սեպտեմբերի 1-ին չեն ուղարկելու դասերի, քանի որ նախորդ տարվանից վերամշակող ընկերությունները դեռ չեն վճարել գյուղացիներից գնված խաղողի գումարները։

«Սեպտեմբերի 1-ին մենք երեխաներին չենք ուղարկելու դպրոց, դա բողոքի մի ձև է, մենք երբ ճանապարհ էինք փակել, վարչապետն ասում էր՝ ինչո՞ւ եք փակել, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք արել, ասում ենք՝ իսկ ինչի՞ համար ենք փակել, դրա պատճառը չե՞ք իմանում, սուս է անում։ Եթե այսպես խոստումներով գնաց, մեր երկիրը քանդվելու է»,– մեր զրույցում ասաց Աղավնաձորի խաղողագործներից Հայկազ Ասատրյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս