«Ես յոթ տավա փորձ ունեմ, իսկ նա երեկվա երեխան ա». Անտառամեջ համայնքի ղեկավարը` գալիք ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի  130 բնակիչ ունեցող Անտառամեջ գյուղում հոկտեմբերի 2-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ: Առաջադրված թեկնածուներն դեռևս երկուսն են՝ ՀՀԿ-ականներ Կառլեն Մարտիրոսյանը, ով գործող համայնքի ղեկավարն է և Սմբատ Սարիբեկյանը, վերջինս ինքնառաջադրվել է:Նշենք, որ ՀՀԿ-ական Կառլեն Մարտիրոսյանն արդեն 7 տարի է Անտառամեջ համայնքի ղեկավարն է, ում առաջադրել է ՀՀԿ կուսակցությունը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Անտառամեջ համայնքի ղեկավարի հետ:

-Ինչո՞ւ ՀՀԿ-ն հենց Ձեզ առաջադրեց թեկնածու, այլ ոչ թե Սմբատ Սարիբեկյանին:

-Ես յոթ տավա փորձ ունեմ, իսկ նա երեկվա երեխան ա: Դե՛  ինքն էլ, համենայնդեպս, պայքարում է:

-Իսկ ՀՀԿ-ն Ձեզ աջակցու՞մ է գալիք ընտրություններում:

-Ոչ, ոչ-ոք բացարձակապես:

-Ինչո՞ւ եք այդքան վստահ, որ հենց դուք եք անցնելու:

-Կատարած աշխատանքի, չարչարանքի վրա:

Իսկ  այս 7 տարվա մեջ ի՞նչ եք արել գյուղի համար, կամ ի՞նչն եք կիսատ թողել , որ այս տարի առաջադրվելով ուզում եք շարունակեք:

-Եթե ոչ մի բան չէ, ապա գյուղի կամանդիրն եմ եղել, հրամանատարը պատերազմի ժամանակ: Բոլորն էլ իմ զինակիցներն են, իմ զինվորները: Ամեն ինչով աշխատել եմ ժողովրդի համար օգտակար լինեմ: Ջրագծերի 30%  վերանորոգել եմ, երևի կշարունակեմ վերանորոգել և ճանապարհները պետք է նորոգվեն:

-Պարո՛ն Մարտիրոսյան, գումար բաժանելո՞ւ եք բնակիչներին քվեի համար:

-Այս գյուղն ունի 130 ընտրող և բոլորս մեկս մյուսի հետ բարեկամական հարաբերությունների մեջ ենք, իմ տոհմն էլ ամենամեծն է գյուղում, բնական է, որ իմ ընտրողներն ավելի շատ են լինելու:

Լիդա Եղիազարյան




Լրահոս