![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/levon-ter-petrosyan.jpg)
Օգոստոսի 31-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված վերջին զարգացումները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակին, ինչպես նաև հայ-լեհական հարաբերությունների պատմությանն ու հեռանկարներին առնչվող հարցերին: