Հարց քաղաքացիներից` ՀՀ-ում ի՞նչ լեզվով են սովորում ՀՀ երկքաղաքացիների երեխաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ՀՀ-ում ի՞նչ լեզվով են սովորում ՀՀ երկքաղաքացիների երեխաները: Ինչպե՞ս է որոշվում նրանց ուսուցման լեզվի ընտրության հարցը:

Հրանուշ Բաբայան (29 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Բաբայանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ուսման լեզում հայերենն է, սակայն ՀՀ երկքաղաքացիների երեխաները կարող են սովորել այն լեզվով, որն ընտրել են նրանց ծնողները (օրինական ներկայացուցիչները):
Նույնը վերաբերում է նաեւ այլ պետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցողների երեխաներին, ինչպես նաեւ այն երեխաներին, ում ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրացի:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ ՀՀ երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:




Լրահոս