Արաբկիր 43-րդ փողոցն այսուհետ կկրի Հայրիկ Մուրադյանի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Արաբկիր  43-րդ  փողոցն այսուհետ արդեն պաշտոնապես կկրի հայ  երգի  երախտավոր Հայրիկ Մուրադյանի անունը։ Այս մասին կհուշեն տեղադրված վահանակները:

Փողոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Հայրիկ Մուրադյանի որդին՝ Լևոն Մուրադյանը` ընտանիքի անդամների հետ: Նշենք, որ փողոցն  անվանակոչվել  էր Երևան  քաղաքի ավագանու 2015թ. հոկտեմբերի 28-ի որոշումով:

«Հայրիկ Մուրադյանն իր կենսագրությամբ մեծ հետք է թողել մեր ժողովրդի հոգևոր, մշակութային և գրական ժառանգության մեջ: Յուրաքանչյուր անգամ այստեղով անցնելիս մենք ակամայից կվերհիշենք չափազանց հայրենասեր այս գործչին:  Կարևոր է նաև, որ քաղաքամայր Երևանի փողոցներն անվանակոչվում են այն մարդկանց անուններով, որոնց ավանդը սերունդների ազգային դաստիարակության գործում  մեծ է և անգնահատելի»,-նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:

Միջոցառումն ուղեկցվել է մուրադյանական կատարումներով, նրա հիմնադրած «Ակունք» ազգագրական համույթի,  ինչպես նաև ժողովրդական երգի-պարի այլ համույթների մասնակցությամբ:




Լրահոս