Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ Էջմիածնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցն Էջմիածնի թիվ 19/10 ընտրատարածքից հայտնում է, որ այնտեղ ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ է եղել: Քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի վստահված անձ Մարինե Հարությունյանը նկատել է, թե ինչպես է մեկ երիտասարդ փորձում գրանցվել մեկ ուրիշի փոխարեն, պահանջել է ցույց տալ անձը հաստատող փաստաթուղթը, սակայն վերջինս հրաժարվել է՝  պատճառաբանելով, թե չի ցանկանում:

Վստահված անձը շարունակել է պնդել, որ երիտասարդը ցույց տա փաստաթուղթ, սակայն դրա փոխարեն նա վերցրել է իր նույնականացման քարտն ու փախել:

Մարինե Հարությունյանն վերոնշյալ խնդրով դիմել հանձնաժողովի նախագահին, որ վերջինս արձանագրություն կազմի, սակայան չի կազմվել:




Լրահոս