Լևոն Մարտիրոսյանի բաց նամակը Թևան Պողոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը բաց նամակով դիմել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանին:

Մարտիրոսյանը մասնավորապես նշել է.

«Հարգելի պարոն Պողոսյան,

Բարձր եմ գնահատում Ձեր այսօրվա բաց նամակը Էդմոն Մարւքյանին ու Նիկոլ Փաշինյանին եւ վերջիններիս ուղղված Ձեր հրավերը այցելելու Ձեր տուն եւ գինու գավաթի շուրջ բանակցություններ վարելու Հայաստանի ժողովրդավարության ապագայի շուրջ:

Չգիտեմ ինչպես են այս պահի դրությամբ արձագանքել Ձեր հրավերին Էդմոնն ու Նիկոլը, սակայն կցանկանայի Ձեզ տեղեկացնել, որ այս ընթացքում զուգահեռ զարգացումներ են տեղի ունեցել, եւ իմ երկրորդ դասարանցի յոթամյա որդին` Ռուբենը, ընդունել է իր համադասարանցի եւ համատեղության կարգով Ձեր որդի Մհերիկի հրավերը եւ այժմ գտնվում է Ձեր տանը:

Այնպես որ, եթե ընդդիմության առաջնորդները իրենց բարձրության վրա գտնվեն եւ բանակցություններ սկսեն Ձեր տանը առաջիկա ժամերի ընթացքում, խնդրում եմ այդ բանակցություններին մասնակից դարձնել նաեւ ՄԻԱԿ կուսակցությանը: ՄԻԱԿ-ի անունից պաշտոնապես բանակցողներ եմ նշանակում Մարտիրոսյան Ռուբոշին եւ Պողոսյան Մհերիկին (համաձայնությամբ)»:

Հիշեցնենք, որ  Թևան Պողոսյանը բաց նամակ էր գրել պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին:




Լրահոս