ՀԱՐՑ-Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը մի արաբ շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Իմ վերաբերմունքն այնքան պարզ է, որ ասելու բան էլ չկա, կարող էիք առանց ինձ հարցնելու էլ գրել: Էս իշխանությունները, փաստորեն, ոչ միայն մարդկանց անօրինական դատում են, դատապարտում են կեղծ ցուցմունքներով, սարքած գործերով, այլեւ իրենց քաղաքական հակառակորդին անընդհատ ցանկանում են ցավ պատճառել, դա կարող է լինել փոքր կամ մեծ: Դա անում են ցավ պատճառելով, վրեժ լուծելով: Քինախնդրության համատեքստում է էս ամեն ինչը: Այլ տրամաբանություն էս իշխանությունների գործողություններում չկա: Եթե էս դեպքում ընդդիմախոսը Սասուն Միքայելյանն է, ապա իրենից են խլել, հակառակ դեպքում Սասուն Միքայելյանի հողերին ոչ ոք ձեռք չէր տա: Ինչպես որ ձեռք չեն տալիս իրենց հետ ճանապարհ գնացող որեւէ մեկի ունեցվածքին: Բավական է նրանց հետ համակարծիք չլինել, բավական է ազատ, անկախ կարծիք ասել, եւ դու հայտնվում ես նրանց թշնամիների ցուցակում: Նրանք էլ վարվում են թշնամիների պես` բանտ են տանում, ձեռքից հող են խլում: Սրա միակ ելքը քաղաքացիական հասարակության ակտիվ աջակցությամբ շուտափույթ իրականացվող իշխանափոխությունն է: ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻրավապաշտպան
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԼՈՒԾԻ ՆԱԵՎ ՀՈՂԻ ՀԱՐՑԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ