«Օրենքը ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ին, ինչը նշանակում է, որ ինչ-որ չափով կապվում է այդ ժամանակահատվածում նոր ընտրված Ազգային ժողովին և դրանից հետո ձևավորվող կառավարությանը: Դուք ասեցիք, որ պատրաստվում եք փաթեթ բերել և փորձելու եք ներկայացնել ամբողջական փաթեթը, ավելի ճի՞շտ չէր լինի սա փաթեթով բերել, որ ազդեցությունն այնպիսին լիներ, որ բոլորը հասկանային կապերը, բոլոր խնդիրները:
Չե՞ք գտնում, որ ժամանակն է ամբողջ հանրապետության քաղաքացիների հայտարարագրմանը, որ ոչ ընկեր, ոչ զոքանչ, ոչ աներ, ոչ չգիտեմ այլ տեսակի խնամի, բարեկամ, հարևան բաները չլինեն»: Այս մասին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն Ազգային ժողովում հարց ուղղեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
Մանրամասները` տեսանյութում: