Վարդևան Գրիգորյանի որդու դին իրականում այլ տեղ է հայտնաբերվել. ինչո՞ւ են աղավաղվել փաստերը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձած փաստերը վկայում են, որ Հայաստանի իրավապահները աղավաղված են ներկայացրել Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքները: Բանն այն է, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել էր, թե երիտասարդի դին գտել են Գրիգորյանների տան նկուղում, այնինչ՝ նրան գտել են ավտոտնակում:

Եւ քննչական կոմիտեում չէին կարող այս մասին տեղյակ չլինել: Ավելին՝ դեպքի վայրի փոփոխությունը տեղի ունեցածի պատկերն ամբողջությամբ փոխում է: Բանն այն է, որ ըստ Գրիգորյանների մերձավորների՝ տան նկուղի մուտքը տեսախցիկների տեսադաշտում է: Իսկ ավտոտնակի, ընդ որում, հին ավտոտնակի, որը դեպքի վայրն է, ավելի հեռու է: «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այն երկու մուտք ունի, որոնցից մեկը փողոցի կողմից է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրավապահները ի սկզբանե ծրագրել են, թե տեղի ունեցածը ինչպես պիտի ներկայացնեն, իսկ փաստերը չեն էլ հետաքրքրում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս