«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունում այժմ զբաղված են նախարարությունների, տարբեր վարչությունների ենթակայության ներքո գործող պետական կառույցների, ԾԻԳ-երի, ՓԲԸ-ների կրճատումներով, միավորում-անջատումներով: Սա պետական աշխատողների սրտով չէ՝ նրանք հայտնվում են ռեալ վտանգի առաջ: Ջրային պետական կոմիտեում, օրինակ, գոհ չեն, որ գյուղատնտեսության նախարարության կազմից անցել են էներգետիկայի նախարարության կազմ։
Իշխանության կուլիսներում քննարկվում է նաեւ պետգույքի վարչությունը եւ կադաստրի կոմիտեն տարածքային կառավարման նախարարության մեջ մտցնելու հարցը: Նկատենք, որ նոր Սահմանադրության պահանջով կառավարությանն առընթեր մարմիններ նախատեսված չեն, եւ դրանք առաջիկայում կամ պետք է վերածվեն նախարարությունների, կամ մտնեն որեւէ նախարարության կազմ»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: