ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հոկտեմբերին Թուրքիա այցելել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ ծրագիրը կազմելուց հետո:
«Նման հնարավորությունը բացառված չէ: Մենք համապատասխան հայտարարություն կանենք»,-ասել է Պեսկովը: