«Սասնա ծռերի» գործով երկու մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռերի» գործով երկու մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացվել է:

Այս առնչությամբ, ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Կազմակերպված խմբի կողմից, զենքի գործադրմամբ հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 28-ին կայացված որոշումներով հանցագործության կատարմանն օժանդակելու համար մեղադրվող Սուրիկ Պետրոսյանի եւ Մհեր Մազմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ նկատի ունենալով, որ վերացել է նրանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Նույն օրը կայացված որոշումների պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ կատարումն ապահովելու նպատակով:




Լրահոս