Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ փրկարար ուժերի, բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, կադրերի, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Գեղարքունիքի և Լոռու մարզային փրկարարական վարչություններում:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահ, հերթափոխի ավագ հրահանգիչ Վիգեն Հարությունյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում: