Քննչական ծառայությունն անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում Կարո Եղնուկյանի նկատմամբ. Հիմնադիր խորհրդարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հիմնադիր խորհրդարանի տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ քննչական ծառայությունը անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում`թույլ չտալով Կարո Եղնուկյանին տեսակցել իր երեխաներին, որոնք երկուշաբթվանից ուսման նպատակով տեղափոխվելու են արտերկիր:

«Քննչական ծառայությունը անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում՝ թույլ չտալով, որ Կարո Եղնուկյանը տեսակցի իր երեխաներին, որոնք պատրաստվում են ուսման նպատակով երկուշաբթի օրը մեկնել արտերկիր: Միջնորդությունը ներկայացվել է 10 օր առաջ, ըստ օրենքի դրա պատասխանը պետք է տրվեր ներկայացնելուց 5 օր անց, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի եղել։ Կարո Եղնուկյանը փաստում է, որ քննչական ծառայությունը իր նկատմամբ դրսևորում է խտրական վերաբերունք, և խստորեն դատապարտում է այս երևույթը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Եղնուկյանների ընտանիքը 7 տարի առաջ ԱՄՆ-ից ներգաղթել է Հայաստան՝ մշտական բնակության նպատակով։




Լրահոս