Հաղորդագրություն ընտրախախտումների մասին-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացնում է Վանաձորում սույն թվականի հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններում Լուսավոր վստահված անձանց կողմից արձանագրված խախտումները։

Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ժամը 14։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում Լուսավոր Հայաստան Կուսակցության վստահված անձանց կողմից արձանագրված ընտրախախտումները։

• 20/17 (Չուխաջյանի անվան արվեստի դպրոց, Աղայան փ․ 86ա) ընտրատեղամաս է այցելել Բարգավաճ Հայաստան Կուսակցության ավագանու երկրորդ համարի թեկնածու Հրանտ Մարգարյանը և հանձնաժողովի անդամին դուրս հանել քվեարկության սենյակից։

Նույն ընտրատեղամասում հայտնաբերվել է նաև դատարկ ծրար, որը փաստում է «կարուսել» կոչվող ընտրակեղծարարության մասին։

• 30/47 (թիվ 1 Մշակույթի տուն, Նարեկացու փողոց 43 )ընտրատեղամասում վստահված անձը քվեախցիկում հայտնաբերել է քվեաթերթիկ։ Կզմվել է արձանագրություն։ Նույն ընտրատեղամասի մոտ եղել են կուտակումներ։

• 30/45 (թիվ 5 դպրոց, Տիգրան Մեծի փողոց 1/1) ընտրատեղամասում ևս եղել են կուտակումներ։

• 30/27 (թիվ 9 դպրոց, Զոր․ Անդրանիկի փողոց 71) ընտրատեղամասում վստահված անձը հայտնաբերել է, որ դրոշմակնիքը հեշտությամբ մաքրվում է թաց անձեռոցիկով։

• 30/51 (Տաղավար, Բաղրամյան պ․ 63) ընտրատեղամասում կուտակումներ են եղել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբոր որդու մասնակցությամբ։ Բաժանվել է ընտրակաշառք։

• 30/55 (թիվ 33 մանկապարտեզ, Տարոն 2 ՔՇՀ-3) ընտրատեղամասում ոստիկանության միջամտությամբ կանխվել է կրկնաքվեարկության փորձ։

• 30/47 (թիվ 1 Մակույթի տուն, նարեկացու փողոց 43) ընտրատեղամասում քաղաքացիական անձինք հարձակվել են լրագրող Շողիկ Գալստյանի վրա և ջարդել նրա հեռախոսը։

• 30/48 (թիվ 7 դպրոց, Թևոսյան փ․ 1 ա) ընտրատեղամասում քվեարկել են ուրիշի փոխարեն։

• 30/15 (թիվ 13 դպրոց Ուսանողական փողոց 7) ընտրատեղամասում կանխվել է ՌԴ անձնագրով քվեարկության փորձը։

• 30/45 (թիվ 5 դպրոց, Տիգրան Մեծի փողոց) ընտրատեղամասում Հայկական Վերածնունդ Կուսակցության առաջին համարի թեկնածու Արկադի Փելեշյանը մտել է ընտրատեղամաս և շրջել, ինչից հետո մեր վստահված անձը հայտնաբերել է դատարկ ծրար, որը փաստում է «կարուսել» կոչվող ընտրակեղծարարության մասին։

• 30/55 (թիվ 33 մանկապարտեզ,Տարոն 2, ՔՇՀ-3) ընտրատեղամասում երկու անգամ քվեարկել են կենսաչափական անձնագրով։ Կազմվել է արձանագրություն։

 




Լրահոս