Արենիում կայացավ գինու ավանդական փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արենի գյուղում 8-րդ անգամ կայացավ ավանդական Արենի գինու փառատոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, գինի արտադրող 18 կազմակերպությունները փառատոնի շրջանակներում ներկայացրեցին իրենց արտադրանքը: «Areni Wine» փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի խոսքով` տարեցտարի ավելանում են գինի արտադրող ընկերությունների և տնական գինի արտադրող անհատների քանակը: «Այս տարի 18 գինի արտադրող կազմակերպություն Հայաստանից ներկայացնում է իր արտադրանքը, ինչպես նաև 60 տնական գինի արտադրող անհատներ: Արցախից մասնակցում են 3 ընկերություններ, որոնցից մեկը զբոսաշրջային գործակալություն է»,- նշեց Նունե Մանուկյանը:

Միջոցառմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի խոսքով էլ` այսօրվանից Հայաստանում են Զբոսաշրջության համաշխպարհային կազմակերպության աֆիլացված անդամների կոնֆերանսին մասնակցող 25­-ից ավելի երկրների շուրջ 70 պատվիրակներ, որոնց փոխնախարարն ուղեկցում էր գինու փառատոնին: Փառատոնի միջոցառումների մեկնարկին նշվեցին մասնակից կազմակերպությունների անունները, ինչից հետո վերջիններիս կողմից բերված խաղաղը լցվեց տակառի մեջ, որում էլ աղջիկները սկսեցին, ըստ ավանդույթի, ոտքերով այն ճզմել:




Լրահոս