Հայտնի են Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ այդմ, համայնքը կշարունակի ղեկավարել ՀՀԿ-ական՞
Կապանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Աշոտ Հայրապետյանը երեկ կայացած ընտրություններում հավաքել է 8702 ձայն: ՀՅԴ-ի կողմից առաջադրված Արտուր Աթայանի օգտին քվեարկել է 5282 մարդ: Երրորդ թեկնածու, ինքնաառաջադրված Արթուր Մարտիրոսյանը ստացել է 3393 քվե: